Search
Close this search box.

Բաքվին երաշխիքներ` ՀՀ ԱԽ քարտուղարից

«ՀՀ կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացն ամբողջովին համապատասխանում է խաղաղության օրակարգի մեր քաղաքականությանը»,- կառավարության նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Շատ կարևոր է, որ Հայաստանը միանում է այն պետությունների ընտանիքին, որոնք մերժում են այն 4 հանցագործությունները, որոնք ամրագրվել են։ Նաև կարևոր է նշել, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումով մենք կարողանում ենք որոշակի պաշտպանություն ստեղծել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Ցավոք սրտի, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարևան պետության կողմից շարունակվում է սպառնալիքը։ Այս կանոնադրությունը չի սահմանափակելու կամ չի հերքելու այդպիսի նպատակները, բայց կարևոր է, որ այն մեսիջ է ուղղելու, որ ՀՀ սուվերեն տարածքը և ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո։ Դա կարևոր մեսիջ է նաև միջազգային հանրության համար»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Այն, որ Հռոմի ստատուտը ՀՀ իշխանությունը վավերացնում է Բաքվին երաշխիքների շրջանակում, կասկած չի հարուցում, եւ դա նկատելի էր նաեւ կառավարության այսօրվա նիստում այդ հարցի քննարկումից։ Արմեն Գրիգորյանը շատ ավելի ուղիղ ու հստակ է արտահայտվել։ Իշխանության «խաղաղ օրակարգի» էությունը հայտնի է բոլորին, մանրամասնելու կարիք չկա։ Հռոմի ստատուտը վավերացնելու խնդրին կանդրադառնանք առաջիկայում։

Lragir.am

Please enter a valid URL