Search
Close this search box.

Դատապարտյալը մահացել է բժշկական սխալի հետևանքո՞վ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ Սամվել Բալյանի մահվան փաստով դատախազությունը քրեական գործ է հարուցել, տեղեկացնում է pastinfo.am-ը:

Նախկինում 10-անգամ դատապարտված Սամվել Բալյանը մահացել է 2017թ. նոյեմբերի 28-ին, երբ գնացել է թույլտվություն ստանալու որպեսզի ատամնաբույժի այցելի: Այդ ընթացքում ՔԿՀ ծառայողների հետ զրուցելիս է եղել և ընկել է, ինչից հետո էլ գրանցվել է նրա մահը:

Դատապարտյալի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը):

Քննչական կոմիտեից հաստատեցին, որ 2017թ. դեկտեմբերին նման գործ ստացվել է, կատարվում է քննություն՝ դատապարտյալի մահվան հանգամանքները պարզելու նպատակով:

Please enter a valid URL