«Հանրային ձայն» կուսակցության նախագահը Վարդան Ղուկասյանը՝ տելեգրամի իր էջում տեսանյութ է տեղադրել և մանրամասնել, թե ինչպես են կարմիր բերետավորները Երևանի Նոր-Նորքի 7-րդ զանգվածից բերման ենթարկում քաղաքացիներին.
«7-րդ մասիվում գոյություն ունի Վազգենաշեն թաղամաս: Ես չգիտեմ, թե դա ինչ թաղամաս ա, բայց ես հասկացա, որ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ չեն ունեցել օթևան, ունեցել են խնդիրներ, իրենք՝ իրենց միջոցներով, իհարկե՝ ապօրինի, չոլի մեջ, սարքել են տներ և մտել են տների մեջ, որովհետև պետությունը ի վիճակի չի եղել և չի տրամադրել բնակարան, չեն գնացել ընկել բանկերի դռները, որովհետև ի վիճակի չեն եղել փակել հիպոթեք»,-«Հանրային ձայն» հաղորդաշարի հերթական եթերի ընթացքում նշեց Վարդան Ղուկասյանը` մանրամասնելով, որ գիշերով եկել են մարդկանց գցել դուրս, և բուլդուզերով սկսել են տները քանդել.
«Մի ահավոր, ահասարսուռ տեսարան: Եվ ինձ համար ամենասարսափելին՝ Վահե Ղազարյան, քո կարմիր բերետների գործողություններն են: Խայտառակություն, լավ, եթե դուք քաղաքացու եք բերման եթնարկում, որը չի թողնում քանդել իր օջախը, էդ քաղաքացուն մեր-հեր ինչու եք քրֆում: Վահե Ղազարյան՝ դու քո ոստիկանների, կարմիր բերետների գործուղությունները տեսել ես»,-նշեց նա՝ հարց բարձրացնելով՝ ձուն-ձմեռնոցով, որ այդ մարդկանց եթե հանում քցում եք դուրս՝ մարդիկ ուր պետք է գնան ապրեն:
Մանրամասները՝ տեսանյութում: