Search
Close this search box.

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագը փորձաշրջան է անցնում ուկրաինական ակումբում

«Փյունիկի» կիսապաշտպան և Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Պետրոս Ավետիսյանը Թուրքիայում միացել է ուկրաինական «Ալեքսանդրիա» ակումբին, որի կազմում փորձաշրջան է անցնում:

Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ֆուտբոլիստը հունվարի 22-ին «Ալեքսանդրիայի» կազմում մասնակցել է ղազախական «Ժետիսուի» հետ ընկերական խաղի առաջին կեսին:

Այդ խաղում «Ալեքսանդրիան» 2:3 հաշվով պարտություն է կրել:

Հիշեցնենք` Թուրքիայի Ալանիա քաղաքում այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում նաև Երևանի «Փյունիկը», որը վաղը` հունվարի 25-ին առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի` մրցելով հենց «Ալեքսանդրիայի» հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետրոս Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրված է ուկրաինական մեկ այլ ակումբ` Լուգանսկի «Զարյան»:

Please enter a valid URL