Search
Close this search box.

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքն է ստորագրել, ՀՀ-ն պատասխանատվություն ունի իր 120.000 քաղաքացու ճակատագրի համար. Սաղաթելյան

Ռուս խաղաղապահներն ունեն մանդատ, առաքելություն, որ պետք է պատշաճ իրականացնեն, բայց դա չի նշանակում, որ այս կառավարության շենքում վեր ընկած պաշտոյաները պետք է ձեռքերը լվանան Արցախից և 120.000 հայ գտնվի շրջափակման մեջ, իրենք էլ ասեն՝ պատասխանատվություն չունեն։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքն է ստորագրել, ինքը պատասխանատվություն ունի, ՀՀ-ն պատասխանատվություն ունի իր 120.000 քաղաքացու ճակատագրի համար, հետևաբար, իրենց պետք է հիշեցնենք, որ պարտավոր են խնդիրները լուծել։ Իրենք չեն կարող շարունակ ասել՝ մեղավոր են ռուսները, ղարաբաղցիները, նախկինները։ Երկրի տարածքային ամբողջականության համար առաջին հերթին պատասխանատվությունը կրում է երկրի իշխանությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, թե արտաքին ուժերը ճնշում են Հայաստանին, ասում՝ միանալ Միութենական պետությանը, Սաղաթելյանն ընդգծեց՝ եթե փալաս ես, բոլորն էլ կարող են ճնշել, իսկ ինչ վերաբերում է Միութենական պետությանը միանալուն, չգիտի՝ ում երևակայությունն է դա, ինչ հարց է և ինչու է արվում։ Անդրադառնալով միջանցքին՝ Սաղաթելյանը վերահաստատեց նախկինում իր կողմից արված հայտարարությունը, ն ընդգծեց՝ ՀՀ-ի ինքնիշխան տարածքով չի կարող Ադրբեջանը տարածք ունենալ։

Հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն չի ճնշում ՀՀ-ին, Սաղաթելյանը պատասխանեց՝ թող ասեն ով է ճնշեն, ում են ճնել, ինչպես. «Դժբախտություն է, երբ քո երկրի ԱԽ քարտուղարին ասում են՝ սադրիչ է։ Շատ հստակ ասում են՝ եթե նման բան կա, թող անուններ տան։ Դե թող անուններ տան, մենք էլ տեսնենք այդ որտեղ է քննարկվել, կա նման խնդիր, նման հարց, թե որոշ արևմտամետ երկրների գործակալներ փորձում են երկրում տրամադրություններ ստեղծել»։

Please enter a valid URL