Լրագրող Դավիթ Գրիգորյանը գրում է.
Հիմա երկար կարող ենք քննարկենք, թե ինչքա՞ն “հերոսներ” են նախկիններն ու որքան “դավաճաններ”՝ ներկաները։
Կարող ենք ահագին հետ գնալ ու հասնել 1994-ի հրադադարին, հետո ավելի հետ՝ Սարդարապատի հերոսամարտին։ Հետո է՛լ ավելի հետ գնալ ու հպարտանալ Տիգրան Մեծով, Ավարայրով, գրերով ու մեր հազարամյա պատմությամբ, Արարատով ու Ուրարտուով։ Էդպես կարող ենք հասնել նաև նախամարդուն։
Բայց դրանից իրողությունը Արցախում չի փոխվում։ Մարդիկ արդեն սնունդ են հայթայթում․․․ չէ, ոչ թե գնելու հերթ կանգնում, այլ սնունդ հայթայթում, որ տանեն տուն, զավակների համար մի բան պատրաստեն՝ սոված չքնեն։
Նախամարդուն չեմ հասնի, բայց առնվազն կթքեմ բոլոր այն լիդեր կոչեցյալների երեսին՝ լինի Հայաստանում, թե Արցախում, լինի նախկին, թե ներկա, որ էս մարդկանց էս օրին հասցրին։
Դուք հիմա ձեր լափը լափում եք, չէ՞։ Երևանի փողոցներով կորտեժներով եք շրջում, չէ՞։ Օրվա ընթացքում էս կամ էն քաղաքական ուժի կամ հասարակական գործչին հրավիրում եք ռեստորեն, որ փորձեք առնել նրան՝ ձեր դիրքերն ամրապնդելու համար, չէ՞։
Ի՞նչ եք դուք, եթե ոչ սրիկա, չէ՞ որ հենց ձեր համատեղ գործողությունների կամ անգործության հետևանքով է մսխված ամեն բան։ Հենց ձեր՝ հավաքական տկարության, անունակության, ապիկարության, ագահության, փառամոլության, եսասիրության, մերկության հետևանքով է, որ երեսնամյա այս հանրապետությունը հիմա դրսում ընկալվում է որպես ՖԵՅԼ ՍԹԵՅԹ, ոչ թե ինքնիշխան ու անկախ պետություն։
Իրարից կարող եք բողոքել, որքան սիրտներդ ուզի։ Ձեր սազանդարներին էլ կարող եք ավելի շատ վարձրատրել՝ ձեր ընդդիմադիրներին հոշոտելու համար, բայց մեկդ մյուսին արժանի եք։ Մեկդ մյուսի ձեռք բռնած էսօր Արցախցուն տանում եք սովի, իսկ հայաստանաբնակ հային՝ ցավալի ընտրության։
Սրիկաներն ավելի մարդասեր են, քան դուք։
Անուններդ անգամ չնշեմ, բայց դիմեմ ձեզ․ եթե էդքան լավն էիք բոլորդ, առանձին վերցրած, ապա ինչու՞ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին էս վիճակում։ Եթե էդքան իմաստուն ու հեռատես էիք, անգամ առանձին վերցրած, ապա ինչու՞ ամեն մեկիդ հեռանալուց հետո մնաց փլատակ, ոչ թե շենություն։
Դուք ոչինչ եք, դրա համար է ձեր պահած երկիրը դառնում ոչինչ։
Պարզապես դուք շատ փոքր եք, որ ձեր հետ զուգահեռ ոչնչանա էս պետականությունը, այն մի քիչ ավելի խոշոր է, հետևապես՝ հանգում է ավելի դանդաղ, բայց ձեր ջանքերով ու ձեր ուժերով։
Էսօր ձեր լափը լափելիս էս լուսանկրանրին ուշադիր կնայեք։ Ու տա աստված, որ դիմացներդ դրված սնունդը կոկորդներից կանգնի։