Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով իրար հաջորդող վթարներ են լինում, կան կողաշրջված մեքենաներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։

Ըստ կայքի, եթե Երևանից մինչև Սևան ավոճանապարհի՝ Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի վարչական տարածքներում Ճանշինը կատարել է ճանապարհների ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, ապա Հրազդանի «մեծն» Ճանշինը՝ տնօրեն Օնիկ Բաղդասարյանի գլխավորությամբ չեն բարեհաճել կատարել իրենց աշխատանքները, ինչի պատճառով էլ 1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ տեղի ունեցան։

Վթարի մեջ հայտնված վարորդներն ասում էին. «Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա այս մերկասառույցը չէր լինի»։

Մի քանի վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները տեղափոխել են դեպքի վայրից, քանի որ հույս էլ չունեն, որ թե ԱՊՊԱ-ն, թե, առավել ևս, Հրազդանի Ճանշինը կփոխհատուցեն։

Please enter a valid URL