Search
Close this search box.

Շտապօգնություն կանչելուց 15 րոպե հետո դատապարտյալը մահացել է

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Խ.-ի մահվան կապակցությամբ հավելենք, որ Ա. Խ.-ն 29.01.2020թ.-ից գտնվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր», իսկ 15.12.2021թ.-ից «Նուբարաշեն» ստորաբաժանումների բժշկական անձնակազմի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստացել է համապատասխան բժշկական օգնություն և բուժում:

25.12.2022թ.-ին՝ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Ա.Խ.-ն չի ներկայացել հերթական բուժում ստանալու, ինչի համար «Նուբարաշեն» ստորաբաժանման բուժքույրը մոտեցել է ազատազրկված անձի խցին, արձանագրել է վերջինիս ինքնազգացողության վատացում, հրատապ հրավիրվել է շտապօգնության բրիգադ, դատապարտյալը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

26.12.2022թ.-ին դատապարտյալը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ:

ՊՈԱԿ ստորաբաժանման ղեկավարի կողմից նույն պահին տրվել է միջնորդագիր Ա.Խ.-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ տեղափոխման համար, ինչից ազատազրկված անձը գրավոր հրաժարվել է:

27.12.2022թ-ին՝ ժամը 01:10 սահմաններում, Ա.Խ.-ի ինքնազգացողությունը կրկին կտրուկ վատացել է, կանչվել է շտապօգնություն, ժամը 01:25-ի սահմաններում արձանագրվել է դատապարտյալի մահը:

Please enter a valid URL