Հայաստանն Ադրբեջանին պետք է «վերադարձնի» 8 գյուղ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանների դելիմիտացիայի գործընթացը, որքան էլ այն բարդ լինի, պետք է իրականանա բանակցությունների միջոցով՝ բոլոր փաստաթղթերի իրավաբանական ուսումնասիրությանը զուգահեռ։
Պետք է քայլ առ քայլ առաջ գնալ։ Այս համատեքստում է 8 գյուղերի հարցը, որոնցում «հարյուրամյակներ շարունակ» ադրբեջանցիներ են ապրել։ Այդ պատճառով այդ գյուղերը պետք է «վերադարձվեն» Արրբեջանին»,- ասել է Բայրամովը՝ ասուլիսի ժամանակ։