Մի խումբ արցախցիներ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, երթ են իրականացնում Ստեփանակերտում դեպի օդանավակայան, որի ուղղությամբ տեղակայված է ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազան: Այս մասին հայտարարեց «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Ով այժմ չի կարող գալ, թող աշխատանքի ավարտից հետո մեքենայով միանա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ռուս խաղաղապահների հետ հանդիպում են ունեցել նաեւ դեկտեմբերի 24-ին։