Search
Close this search box.

Այսօր եղբորս ծնունդն է. մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը. ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ Դավիթ Տոնոյանի մասին

Այսօր եղբորս ծնունդն է, արդեն 55-ա, և մեկ տարի երեք ամիս է, տոկուն կրում է կալանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եւ տեղադրել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի լուսանկարը:

Նա նաեւ հավելել է. «Որակավարում չտամ ինչպիսի ու ինչու համար վերջը, չասեն՝ էլի ասեց, բայց մի օր կասեմ, քանզի ճշմարտությունը տենց երևույթ է, ոնց էլ լինի վերջում բարձրաձայնվում է, ուղղակի դրան կա ճիշտ ժամանակը»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին. Գալստյանը, սակայն, ազատության մեջ է»։

Please enter a valid URL