Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե միջանցքը վաղը բաց չլինի, կմտածեմ»․ Անդրանիկ Քոչարյանի հրճվանքն ԱԺ նիստի ուղիղից հեռացրել են.168.am

168.am-ը գրում է. Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում հանձնաժողովի անդամները քննարկեցին ու ընդունեցին մի շարք նախագծեր։

Նիստին մասնակցում էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նա էր ներկայացնում նախագծերը, այդ թվում՝ «Պետական պահպանության ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ՊՊԾ-ն առանձնացնում են ԱԱԾ-ից և ամբողջությամբ դնում Նիկոլ Փաշինյանի հսկողության ներքո։

Օրենսդրական բոլոր նախագծերը, ինչպես և սպասելի էր, ստացան դրական եզրակացություն՝ ՔՊ-ական պատգամավորները բոլորին կողմ քվեարկեցին։

Նախագծերը քվեարկելուց, օրակարգը սպառելուց հետո բոլոր պատգամավորները գոհ ու երջանիկ պատրաստվում էին դուրս գալ սենյակից և հենց այդ տրամադրությամբ էլ, իմիջիայլոց, հիշեցին Լաչինի միջանցքը բացելու մասին հարցը: Այդ ժամանակ արդեն 10 օր Ադրբեջանը փակել էր ճանապարհը, և 120 հազար արցախահայեր փաստացի գերության մեջ էին։

Please enter a valid URL