Search
Close this search box.

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում 7 տարեկան երեխա է մահացել, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն

ArmLur.am-ի տեղեկություններով՝ գիշերը ժամը 1֊ի սահմաններում Գրիգոր Լուսավրիչ հիվադանոցում 7 տարեկան տղա երեխա է մահացել։
Մահացած տղայի հարազատները կոտրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիները, մայրը փորձել է պատուհանից նետել իրեն, սակայն բժիշկները կանխել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ էլ՝ երեխան հիվանդանոց է ընդունվել դեկտեմբերի 24-ին, ու երբ նրա հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է, փորձել են բժիշկներից պարզել մահվան պատճառը, հիվանդանոցի բժիշկներից Հրաչյա Գրիգորյանը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին ու հայտնել, թե մահացած երեխայի հարազատները դրսևորում են ոչ ադեկվատ պահվածք. կոտրում են հիվանդանոցի գույքը և այլն՝ փորձելով մեղադրել մահացած երեխայի հարազատներին։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Please enter a valid URL