Search
Close this search box.

Վանաձորի 38-ամյա բնակիչը հայտնել է, որ սպանել է կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022թ. դեկտեմբերի 25֊ին Վանաձոր քաղաքում կատարված կնոջ սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է նույն օրը Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից, ով հայտնել է, որ սպանել է կնոջը։

ՀՀ քրեական օրենսգրքի 155֊րդ հոդվածի 2֊րդ մասի 9֊րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Վանաձոր քաղաքի Ֆիդայինների 7 փողոցում գտնվող տանը կից տաղավարում հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին` պարանոցի հատվածում կտրած, ծակած վերքերով։

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

38-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Please enter a valid URL