Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ «Լաչինից Շուշի մուտքի ռուս խաղաղապահների անցակետը (վերին մուտքը) կվերացվի, և այնտեղ կմնա ադրբեջանական անցակետը, իսկ Շուշիի մոտ գտնվող ստորին անցակետում, ըստ երևույթին, խաղաղապահներն առայժմ կմնան։
Պուտինի և Ալիևի միջև սահմանի անվտանգության մասին քննարկումը (խոսքը Պուտին-Ալիեւ անցած շաբաթ օրվա հեռախոսազրույցի մասին է․ խմբ) կարող է նշանակել, որ դեկտեմբերի 26-ին կսկսի գործել նույն «մինի մաքսատունը», ինչի մասին երկու շաբաթ առաջ հայտարարեց խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովը։
Եթե վերը նշվածը տեղի ունենա, դա նշանակում է, որ Ղարաբաղից մուտքի ու ելքի ռեժիմը ռուսական կողմի հետ համաձայնությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»։
Լragir.am