Search
Close this search box.

«Կոչ եմ անում բոլորին պաշտպանել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ՝ հանեն Արցախից». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռուբեն Վարդանյանի համակիրը չլինելով հանդերձ կոչ եմ անում բոլորին պաշտպանել նրան և թույլ չտալ որ Ռուբեն Վարդանյանին հանեն Արցախից։
Սա այն դեպքերից է, երբ ազգովի պետք է համախմբվենք և թույլ չտանք նախ մեկ Հայի նեղացնեն, իսկ հետո օտարներն ու թշնամիները իրենց քաղաքական օրակարգը առաջ տանեն։ Սա նաև հերթական լակմուսային թուղթն է, որը ի ցույց է դնում թայֆայական և հայրենասիրական մղումներով շարժվողներին։

Կան հարցեր, որտեղ ազգովի պետք է կարողանանք դրսևորել գոնե 18 տարեկան զինվորի իմաստություն։ Երբ թշնամին հարձակվում է, ապա խրամատի օրենքով՝ Բոլորը, անկախ քաղաքական, մշակույթային և այլ նախասիրություններից պետք է վերածվեն մարտական ընկերների։
Մեզ պակասում է ցեմենտող ազգային ուժը և քաղաքական հասունություն։

Please enter a valid URL