Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ. հետիոտը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 28-ամյա Վանուշ Թ-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 339 կմ-ին՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ, 49-ամյա Սարգիս Ս-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի համանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանը։

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Please enter a valid URL