Search
Close this search box.

Հարձակման հետեւանքով կան զոհեր. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է

ՌԴ ՊՆ հայտարարություն է տարածել դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Սարատովի մարզի Էնգելս քաղաքի ռազմավարական ռմբակոծիչների օդակայանի պայթյունների վերաբերյալ։ ՊՆ-ն հայտնել է, որ խոցվել է ուկրաինական անօդաչու, որի «բեկորներից զոհվել են օդակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայողներ»։

Հաղորդվում են նաև բուն հարձակման մասին որոշ մանրամասներ՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է Մոսկվայի ժամանակով 01:35-ին ցածր բարձրության վրա:

Դեկտեմբերի 5-ին Էնգելսի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից հետո երկու վիրավոր է գրանցվել։ Այդ օրը հարձակման է ենթարկվել նաեւ Ռյազանի շրջանի Դյագիլեւոյի օդանավակայանը, որտեղ երեք մարդ մահացու վիրավորվել է, տեղեկացնում է BBC-ն։

Please enter a valid URL