Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի կրտսեր եղբայր Էթան Մբապեն մարզվում է փարիզյան ակումբի գլխավոր թիմում։ Նրանք առաջին անգամ են միասին մարզվել ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է GFFN-ը։
15-ամյա Էթան Մբապեն ՊՍԺ-ի ակումբային ակադեմիա է ընդունվել 2017-ին, երբ Կիլիան Մբապեն «Մոնակոյից» տեղափոխվեց փարիզյան ակումբ։ 2021թ․ հունիսին Էթան Մբապեն 3 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։
Էթան Մբապեն նորամուտը ՊՍԺ-ի գլխավոր թիմում նշել էր դեկտեմբերի 16-ին՝ մասնակցելով «Փարիզի» դեմ ընկերական խաղին (2:1)։