Երբ քեզ սեղմում են, կամ ուժեղանում ես ու հետ բրդում, կամ փախչում ես․ մենք իրավունք չունենք փախչելու։ Պետք է մեր ուժը ցույց տանք։ Ադրբեջանցիները չեն հասկանում, թե ում դեմ են պայքարում։ Այդ մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաքին իր ելույթում շեշտեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Մենք երեք ճանապարհ ունենք․ կամ ենթարկվում ենք՝ Արդբեջանին, կամ դուրս ենք գալիս Արցախից, կամ պայքարում ենք։ Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերիի 2-ին, ես պայքարում եմ․ այստեղից դուրս չեմ գալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Չեմ ուզում անիմաստ հույսեր տալ․ հեշտ չի լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ այդ ուժը գտնենք ու շատ լավ գիտակցենք, թե ինչ է մեզ համար Արցախը, վստահ եմ, որ աշխարհն էլ է նաև մեզ օգնելու»,-ասաց Արցախի պետնախարարը և շեշտեց, որ հրաշքի սպասել պետք չի, ընտրած ճանապարհը՝ պայքարի, չզիջելու ու չենթարկվելու ճանապարհը շատ դժվար է լինելու, բայց դա է միակ ճիշտ ուղին։
Վարդանյանը շեշտեց, որ Արցախի շրջափակումը ոչ թե 14 օր է, այլ՝ 35 տարի։ Պայքարը չի ավարտվել առայսօր․ 35 տարի շարունակ արցախցին պայքարում է իր հողում ապրելու համար։