Ռուսաստանը կկարողանա ոչնչացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե Միացյալ Նահանգները դրանք մատակարարի Ուկրաինային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հարցազրույցի ընթացքում։
«Իհարկե, մենք կչրթենք ենք, 100 տոկոսով»,- վստահեցրել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցի ընթացքում՝ միաժամանակ, հիշեցնելով, որ Ուկրաինան «դեռեւս չունի» նման համակարգեր։
Հինգշաբթի օրը Պուտինը լրագրողներին ասել էր, որ Patriot-ը բավականին հին համակարգ է, եւ այն չի աշխատում ռուսական S-300-ի նման։ Միաժամանակ նա ասել էր, որ այդ համալիրների համար «հակաթույն» կլինի, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալոթյունը։
Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հրավերով այցելել էր Վաշինգտոն։ ԱՄՆ-ի կողմից Կիեւին 1,85 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը համընկել էր նրա՝ ԱՄՆ այցի հետ։ Առաջին անգամ այն ներառում էր Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց, որը ներառում էր բուն գործարկման համակարգը՝ բեռնատարի շասսիի վրա, ռադիոտեղորոշիչը եւ կառավարման կայանը: