Search
Close this search box.

«Մուրացան» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխա է մահացել

Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։ Այս մասին հայտնում են shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն էր։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան «Մուրացան» մանկական հիվանդանոց է ընդունվել նույն օրը «դեկոմպենսացված սեպտիկ շոկ» ախտորոշմամբ և մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Please enter a valid URL