Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` դեկտեմբերի 25-ին, համաժողովրդական հանրահավաք է ընթանում:
Արցախցիները պահանջում են, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները բացեն արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի «կյանքի ճանապարհը»:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։