Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտում» արմատական փոփոխություններ տեղի կունենան: Տեղեկությունը հայտնում է ակուբի մաամուլի ծառայությունը։
«Եկող մրցաշրջանում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում իրենց ելույթները չեն շարունակի հետևյալ ֆուտբոլիստները՝ Տիագո Կոելյոն, Վանգու Բատիստա Գոմեն, Ֆոֆանա Բեկոն, Սանտոսը, Բորիս Կադիոն, Բենիկ Հովհաննիսյանը, Կարապետ Մանուկյանը, Սարգիս Մեթոյանը, Բլադիմիր Դիասը, Դեու Դոսան, Ռոնալդ Կուելյարը, Լուկաս Վենտուրան, Կևին Ռեյեսը»,- ասված է հաղորդագրությունում։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում:
Տեղեկացվում է նաև, որ հետագայում ակումբում կլինեն նաև բազմաթիվ համալրումներ։
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Վահե Գևորգյանը նշանակվեց Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնում։