Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասկերանում սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մրգերը եւ բանջարեղենները

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ լինելու հետեւանքով պարենի պակաս է նկատվում նկատվում նաեւ Ասկերան քաղաքում: Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները, մրգերը, բանջարեղենները սպառվել են քաղաքում: Խանութներում ալյուրի, շաքարավազի, ձվի խնդիր կա: Սպառմանը մոտ են ծխախոտը եւ հիգիենայի պարագաները: Այս մասին ասվում է Արցախ Հանրապետության Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:

Գնային փոփոխություններ չկան, ապրանքները վաճառվում են նույն գներով: Խանութներն այժմ դժվարությամբ են կարողանում բավարարել բնակիչների պահանջարկը, իսկ եթե ճանապարհը մի քանի օր էլ փակ մնա, իրավիճակն էլ ավելի կբարդանա:

Խանութները սովորավար առաջնորդվում են մեկ գնորդին՝ մեկ ձեթ, կամ կգ շաքարավազ կամ ալյուր:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Please enter a valid URL