Search
Close this search box.

Ծանր վիճակում գտնվող արցախցի փոքրիկին «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխում

«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային։ Տեղեկությունը հրապարակվել է «Արաբկիր» բժշկական համալիրի ֆեյսբուքյան էջում։

«Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ»,– ասված է հաղորդագրությունում:

Please enter a valid URL