Search
Close this search box.

«Հրապարակ». Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում. փոփոխություններ են սպասվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, օրը դեռ որոշված չէ, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պատրաստվում է ընդհանուր ժողով անցկացնել, որի ժամանակ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց զատ կընտրեն նաեւ հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին։ Այն վերընտրվում է 2 տարին մեկ։ Մեր տեղեկություններով, նոր մարմնում կլինեն փոփոխություններ։ Հենց ԳՄ-ն էլ կորոշի՝ շարունակելո՞ւ են ՀՅԴ 3 նախարարներն ապագա կառավարությունում աշխատել, թե՞ փոխարինվելու են նոր կուսակցականներով։ Ի դեպ, շաբաթ, կիրակի օրերին էլ ՀՅԴ հայաստանյան, Արցախի, որոշ եվրոպական երկրների կառույցները հերթական ժողովն են արել Երեւանում, որի ժամանակ Բյուրոն հանդես է եկել հաշվետվությամբ, տարբեր հարցեր են քննարկել, պատասխանել ժամանած մոտ 25 ներկայացուցիչների հարցերին»:

Մանրամասը`թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL