Search
Close this search box.

ԿԽՄԿ-ն որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կողմերի համաձայնությամբ որոշակի քանակությամբ դեղորայք կտեղափոխի Արցախ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական երեխան տեղափոխվել է Հայաստան: ԿԽՄԿ-ի մեքենաները հետադարձ ճանապարհին նաև կտեղափոխեն որոշակի քանակությամբ անհրաժեշտ դեղորայք»,- ասաց Ամատունին:

Please enter a valid URL