Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության վերսկսման կապակցությամբ։ Նա կոչ է արել հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը և ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Մակրոնը խոսել է հումանիտար կազմակերպություններին և ՄԱԿ-ի գործակալություններին տուժած բնակչության մոտ անարգել մուտք ապահովելու հրատապության մասին։
Ալիևը հայտարարել է միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու մտադրության մասին։
Անդրադառնալով տարածաշրջանում «օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման» առնչությամբ Ադրբեջանի մտահոգություններին ՝ երկու նախագահները կարեւորել են գործող նորմերի պահպանումը:
«Ի վերջո, Մակրոնն ու Ալիևի պայմանավորվել են շարունակել բանակցությունները շահագրգիռ կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն քաղաքական լուծում գտնելու համար, և առաջիկա շաբաթներին կրկին կխոսեն միմյանց հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: