Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչում։
SHamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ նշված փողոցի 49 շենքում բնակվող 25-ամյա Թամար Ս․-ի տան պատուհանին կրակոցներ է արձակել Երևանի բնակիչ 30-ամյա Ք․Պ-ն։ Նա դիտավորյալ կրակել է պատուհանների վրա, պատճառելով մոտ 500 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին և հանձագործության գործիք-ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ տուժած Թամարա Ս․-ն ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ ինքը հաղորդավարուհի է։