Search
Close this search box.

Աննախադեպ՝ մեկ միլիարդ դոլար. Մբապպեի տրանսֆերի արժեքն օր-օրի ավելանում է

Մադրիդի «Ռեալը» նորից ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապպեին:

Մադրիդյան ակումբը պատրաստ է իրականացնել տրանսֆերը՝ չնայած մեծ ծախսերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի վախեցնում այն փաստը, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով ֆրանսիացին 3 տարում կարող է վաստակել 636 միլիոն եվրո։ Պերեսը պատրաստ է նույն պայմաններն առաջարկել խաղացողին։

Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզեցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։

Այս մրցաշրջանում հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է ԱԱ 2022-ի փոխչեմպիոն և մրցաշարի լավագույն ռմբարկու։

Please enter a valid URL