Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների ու խաղաղության պայմանագրի մասին

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային առաջընթացի հույս ունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին կնպաստի ամենաբարձր մակարդակով եռակողմ բոլոր համաձայնագրերի կյանքի կոչումը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից մինչև 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհային քարտեզը» ,- նշել է նա։

«Ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության պայմանագրի քննարկումն իրականացվում է անմիջապես Բաքվի և Երևանի միջև: Նման զգայուն թեմայի շուրջ բանակցությունները բացառապես գաղտնի են, մենք իրավունք չունենք մեկնաբանել դրանց բովանդակությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, դա միայն կվնասի գործին»,- ասել է նա։

«Մենք, մասնավորապես, ակնկալում ենք փուլային առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրների լուծումը», — հավելել է Գալուզինը։

Please enter a valid URL