Search
Close this search box.

«Անասելի ցավ եմ ապրում»․ Արմինկա

Երգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել՝ ադրադառնալով Արցախի եւ արցախցիների շրջափակման մեջ լինելուն։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում երգչուհին գրառում է կատարել՝ գրելով․ «Ես անասելի ցավ եմ ապրում Արցախի ու նրա ժողովրդի համար։ Շատ լավ գիտեք, որ երբեք անտարբեր չեն եղել․․․ Չգիտեմ՝ ինչ անել, անկեղծ։ Ի՞նչ ասել, ու՞մ դիմել, որպեսզի ձայնս լսելի լինի․․․ Ի՞նչ անենք, ո՞վ գիտի»։

Հիշեցնենք, որ արդեն 13 օր է, ինչ փակ է Լաչինի միջանցքը. մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով վրաններ են տեղադրել` արգելափակելով Արցախի բնակչության տեղաշարժը:

Please enter a valid URL