Search
Close this search box.

Մբապպեն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է դարձել ԱԱ 2022-ից հետո, հայտնի է նրա տրանսֆերային արժեքը

Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է աշխարհի ամենաթանկ խաղացողը Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո՝ ըստ Transfermarkt-ի։

Պորտալը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային գները ԱԱ 2022-ի ավարտից հետո։ Մբապեն դարձել է ամենաթանկ խաղացողը։ Նրա տրանսֆերային արժեքն աճել է 20 միլիոն եվրոյով (160 միլիոն եվրոյից հասնելով 180 միլիոն եվրոյի): Նա առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդից։

Նաև Արգենտինայի և «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերային արժեքն է ավելացել 20 միլիոն եվրոյով (35 միլիոն եվրոյից մինչև 55 միլիոն եվրո):

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը 18 միլիոն եվրո է ավելացրել իր տրանսֆերային արժեքին և այժմ այն գնահատվում է 50 միլիոն եվրո:

Յոշկո Գվարդիոլի (75 միլիոն եվրո, Խորվաթիա,«Լայպցիգ»), Կոդի Գակպոյի (60 միլիոն եվրո, Հոլանդիա, ՊՍՎ) և Սոֆյան Ամրաբատի (25 միլիոն եվրո, Մարոկկո, «Ֆիորենտինա») տրանսֆերային արժեքներն ավելացել են 15-ական միլիոն եվրոյով։ Գվարդիոլը դարձել է աշխարհի ամենաթանկ պաշտպանը։

Անգլիացի Ջուդ Բելինգեմը (110 միլիոն եվրո, Դորտմունդ «Բորուսիա») և Բուկայո Սական (100 միլիոն եվրո, «Արսենալ») իրենց տրանսֆերային արժեքներն ավելացրել են 10-ական մլն եվրոյով։

Please enter a valid URL