Search
Close this search box.

Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Բժիշկները հետազոտել են դերասանին, ենթարկել էլեկտրակարդիոգրամմայի, ռենտգենի և այլ ստուգումների։ Նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն ի հայտ չի եկել։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր Պիրոգովի անվան հիվանդանոց։ Նրան հոսպիտալացրել էին հենց անմիջապես թատրոնից՝ հիպերտոնիկ ճգնաժամի կասկածանքով։ 82-ամյա դերասանի ընկերների խոսքով՝ նա վերջին շրջանում իրեն այդքան էլ լավ չի զգացել, նրա մոտ եղել է մրսածություն։

 

Please enter a valid URL