Search
Close this search box.

Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը

Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում ՝ նախորդ միջադեպերը, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ըստ մասուլի խոսնակի՝ շրջափակման նպատակը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն ու Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելն է։

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Please enter a valid URL