Search
Close this search box.

ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանություններն աշխատում են գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար. ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները համատեղ լայնածավալ աշխատանքներ են կատարում բոլոր գործընկերների հետ Լաչինի միջանցքի՝ հնարավորինս շուտ բացման համար:

Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում իր ելույթում:
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը համատեղ լայնածավալ աշխատանքներ է կատարում իր բոլոր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Լաչինի միջանցքի բացումը տեղի ունենա և միջանցքի գործառույթը վերադառնա իր նախկին կարգավիճակին, այսինքն ՝մարդկանց, բեռների տեղափոխումը տեղի ունենա հանգիստ, առանց որևէ վերահսկողության»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Please enter a valid URL