Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ՊՆ-ների ժողովին, որից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին։
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պնդումները՝ Աքարը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքի սեղմումը կարևոր է թե’ իր, թե’ տարածաշրջանի խաղաղության համար։ Ցանկանում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ այս հնարավորությունը պետք է ճիշտ գնահատվի։ Եթե Հայաստանը խուսափի հրադադարի խախտումներից, գործի հրադադարի վերաբերյալ հայտարարությանը համապատասխան, ապա կարող է լինել խաղաղության և կայունության մաս»։
Նա մեկ անգամ ևս շեշտել է, որ տարածաշրջանում «խաղաղության ու հանգստության հաստատումը/ձևավորումը ու մնայուն լինելը կնպաստի ոչ միայն երկրների, այև ամբողջ տարածաշրջանի տնտեսական բարօրությանը և անվտանգությանը»։