Սյունիքում ՈՒԱԶ-ի կողաշրջմնա հետեւանքով վիրավորված երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Թորոսյանը հայտնեց, որ զինծառայողները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։
Վիրավորել է 2 զինծառայող։