Search
Close this search box.

«Ժողովուրդ». 12,5 կգ ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից․ մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին գտնվել է ՀՀ դատավորներից մեկի բնակարանից:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՀ դատավորը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել: Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատավորին այդքան ոսկի, արդյոք մահացած դատավորինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատավորի տանը, այժմ պարզում են իրավապահները: Փաստ է մեկ բան. դատավորը մահացած է , իսկ նրա բնակարանից հայտնաբերվել են 12,5 կգ քաշով ոսկյա ձուլակտորներ: Նրա անունը չենք հրապարակում՝ մահացած մարդուն հանրային պարսավանքի չենթարկելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ»:

Please enter a valid URL