Search
Close this search box.

«Հրապարակ». Հունվարի 2-ից միտինգները կսկսվեն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել եւ արդեն «բրոնյա» են արել միաժամանակ ե՛ւ Ազատության հրապարակը, ե՛ւ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։ Իրազեկման դիմումը ներկայացրել է կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

Դիմումում նշել են, որ հավաք-հանրային քննարկում են իրականացնելու, ինչպես նաեւ երթ՝ ավանդական երթուղով․ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով։

Իրազեկել են նաեւ, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մերժել է։ Երեկ ԱԺԲ-ն՝ զինվորական համազգեստներով, ակցիա էր անում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, կոչ էին անում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Հայաստանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL