Search
Close this search box.

Սյունիքի մարզում 11-րդ դասարանի աշակերտը Նիվայով վրաերթի է ենթարկել 17-ամյա համադասարանցուն

Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզում տեղի է ունեցել վրաերթ:

shamshyan.com-ի հաղորդմամբ այդ օրը. ժամը 09։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովորում են Ագարակի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

Please enter a valid URL