Search
Close this search box.

Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ կերպով վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար

Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։

«Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը», — ասել է Դունյա Միյատովիչը:

Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։

Please enter a valid URL