Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը հայտնել է՝ մինչև երբ մառախուղը կպահպանվի

Հանրապետության որոշ տարածքներում առաջիկա օրերին մառախուղը կպահպանվի: Այն ընդգրկում է Արարատյան դաշտը, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, ավելի կոնկրետ` Արարատյան դաշտից տարածվում է մինչև ծովի մակարդակից 1300, 1400 մետր բարձրությունների վրա:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ամսի 22-27-ին նորից հանրապետության ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, և օդի ջերմաստիճանը կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ հինգից յոթ աստիճանով, Արարատյան դաշտում՝ 2-4 աստիճանով:

Մառախուղը կանխատեսվում է, որ մինչև ամսի 25-ը ժամանակ առ ժամանակ պահպանվելու է, կլինեն փուլեր, որ որոշ չափով կթուլանա, որոշ չափով կուժեղանա, բայց ընդհանուր պրոցեսը մինչև դեկտեմբերի 25-ը գնահատվում է, որ պահպանվելու է»,-նշել է նա:

Պայմանավորված գիշերային բացասական ջերմաստիճաններով և մառախուղի առկայությամբ՝ ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

«Ես կրկին ուզում եմ հիշեցնել, որ այդ նախազգուշացումը պահպանվում է, հատկապես գիշերը և առավոտյան ժամերին՝ Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի նախալեռնային գոտիներում ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց, ուստի վարորդներին կոչ ենք անում, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,-նշում է Սուրենյանը:

Please enter a valid URL