Search
Close this search box.

Անսպասելի էր՝ Անի Գևորգյանի նկատմամբ վայրագությունների հարցով ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կմերժեն միջնորդությունը․ Արսեն Բաբայան

«Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այն հանգամանքը, որ քննչականը, դատախազությունը և դատարանը պետք է մերժեին լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ խորհրդարանում կատարված վայրագության առթիվ AMARAS փորձագիտական կենտրոնի բողոքները՝ պարզ էր ամենասկզբից:

Բայց հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նույնպես կմերժեն (լռությամբ) էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու միջնորդությունը՝ անսպասելի էր»:

Please enter a valid URL