Search
Close this search box.

Թուրքիայի պաշտպանության նախարարը դիմել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Հայաստանը պետք է «խաղաղության եւ բարեկամության ձեռք մեկնի», հայտնում է Anadolu-ն։

«Հայաստանը պետք է ճիշտ օգտագործի այս հնարավորությունը։ Եթե Հայաստանը պահպանի հրադադարի համաձայնագիրը, նա կարող է խաղաղության եւ կայունության մաս դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն ու տնտեսական բարգավաճմանը»,- ասել է նա Կայսերիում ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ հանդիպումից հետո:

Նա նաեւ վստահեցրել է, որ Թուրքիան, պարզվում է, «միշտ հանդես է եկել տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության, հանգստության ու կայունության օգտին»։

Please enter a valid URL