Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված բնապահպան ադրբեջանցի բնապահպանենրին, հորդորում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։
Մերժում ստանալով ռուս խաղաղապահը հրամայում է շրջվել և հետ գնալ։
«Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», — կից հավելել է Գեղամ Ստեփանյանը:
Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։