Search
Close this search box.

«Երկիր Ծիրանի»-ն ընդվզման ակցիա է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

2018 թվականի հունվարի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, իրականացրել են Համահայկական ընդվզմանն ընդառաջ իրազեկման ակցիա Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Քաղաքացիները համամիտ էին, որ Հայաստանում հնչում է «դժոխքի երաժշտություն» և գործող քաղաքական համակարգի առկայությունը կործանում է հայոց պետականությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները բարձրախոսով հայտարարում էին, որ առանց Համահայկական ընդվզման, առանց հայկական հեղափոխության հնարավոր չէ տապալել գործող բռնապետական համակարգը և հիմնադրել իրական, ազգային ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Քաղաքացիների այն պնդումներին, որ «հավատը կորցրել ենք, մեզ անհրաժեշտ է լիդեր, որի հետևից մենք գնանք, որ Սերժ Սարգսյանը այնքան ուժեղ է, որ ոստիկանությունը մեզ կջարդի», «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները պատասխանում էին, որ հավատի կորուստը հավասարազոր է պարտության, յուրաքնաչյուրը բռնապետության դեմ պայքարում արդեն առաջնորդ է, ով ունակ է իր հետևից տանել իր շրջապատին, իսկ Սերժ Սարգսյանը սովորական մահկանացու է, որի ուժը սատանայի բանաձևն է` կտրել ազգի լսողական զգայարանը, որպեսզի նա չընկալի  «դժոխքի երաժշտության» կործանարար ազդեցությունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն առաջարկում էր Համահայկական ընդվզման միջոցով, մի քանի օր շարունակ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում և սփյուռքում միաժամանակ նույն օրը, նույն ժամին   դուրս գալ փողոցներ և տապալել բռնապետությունը:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Please enter a valid URL