Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը բնապահպանական պատճառաբանություններով երկկողմանի փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստանի Հանրապետություն՝ շարունակում է մնալ փակ:
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի Հանրապետության առանձին շրջաններում կտեղա ձյուն, բարձրադիր գոտիներում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ին օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:
Ստեփանակերտ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի «Բովուրխանի» և Ստեփանակերտ-Կարմիր շուկա ավտոճանապարհի որոշ հատվածներում մառախուղ է, Գիշի գյուղի խաչմերուկից դեպի Բերդաշեն տանող ճանապարհը աղով մշակման աշխատանքներից հետո երթևեկության համար բաց է:
Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհահատվածի «Ցեխ ձոր»-ի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հորդորում ենք բոլոր վարորդներին պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Արցախի ԱԻՊԾ