Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բաժնում ծեծի ենթարկելու գործով գանգատը, տեղեկանում ենք փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից. «Տարին սկսեցինք Եվրոպական դատարանի կողմից ՄԻԵԿ 3-րդ հոդվածով ծանուցված մի քանի գործերի մասին լուրերով։ Հերթականը Հայկ Կյուրեղյանին 2014թ. հունիսին ձերբակալելիս բռնության ենթարկելու գործն է»,-գրում է նա։
ՄԻԵԴ հայցը ներկայացրել էին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Վահե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատաքննությունից առաջ Կյուրեղյանը բարձրացել էր մեքենայի տանիքին եւ կրակոցներ արձակել օդամղիչ ատրճանակից։ Կյուրեղյանը պնդում էր, որ ձերբակալությունից հետո ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն նախ մեքենայում, ապա ոստիկանության բաժնում։